Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին (1991-1992) նախագահ Զվիադ Գամսախուրդիայի համակիրներն այսօր հայտարարել են, որ միանում են ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի հետ:
Գամսախուրդիայի համակիրներն ընդգրկվելու են տարբեր թեմատիկ խմբերում, որոնք մշակում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու մտադրություն ունեցող «Վրացական երազանքի» քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նշվում է, որ Վրաստանում քիչ չեն համակիրները Գամսախուրդիայի, որը 1992 թվականին փախել է Վրաստանից, իսկ 1993 թվականին մահացել է արտաքսման մեջ:








































