ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթ առաջ նոր տեսակի հրթիռներ է փորձարկել: Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները, հրթիռն արձակվել է Ռաֆիահից և պայթել Սինայի թերակղզու տարածքում՝ անցնելով մի քանի տասնյակ կիլոմետր:
Հրթիռը ստեղծվել է լիբիական ռազմական պահեստներից գողացված նախատիպի հիման վրա:
Փորձագետները ենթադրում են, որ ՀԱՄԱՍ-ը, ավելացելով հրթիռների հեռավորությունը, փորձում է Իսրայելի ուշադրությունը շեղել Գազայի հատվածից: Ապագայում հրթիռներ կարձակվեն Սինայի թերակղզուց ՀԱՄԱՍ-ի դաշնակիցների կողմից, և դրանք ի վիճակի կլինեն ներթափանցել Իսրայելի տարածքի խորքերը:











































