Եգիպտոսի բարձրագույն վարչական դատարանը նոր ժողովրդական ժողով հրավիրելու շուրջ նախագահական հրամանի դեմ ուղղված հայցով դատավճռի հրապարակումը տեղափոխել է հուլիսի 19-ին:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il գործակալությունը, նույն օրը որոշում կկայացվի՝ կապված զինվորականների կողմից երկրի ժամանակավոր սահմանադրության հաստատման օրինականության հետ, և այն հարցով, թե արդյոք կսկսի՞ աշխատել ցրված խորհրդարանի կողմից ձևավորված Սահմանադիր ժողովը:
Հիշեցնենք. Եգիպտոսի Զինվորական խորհուրդը հունիսի 16-ին ցրեց խորհրդրանը՝ համապատասխան Գերագույն սահմանադրական դատարանի հունիսի 14-ի որոշման: Չցանկանալով հաշտվել իրադարձությունների նման ընթացքի հետ՝ Մուհամմադ Մուրսին հուլիսի 8-ի հրամանով չեղյալ համարեց սահմանադրական դատարանի վճիռը:
Հաջորդ օրը Գերագույն սահմանադրական դատարանը նախագահին զգուշացրեց, որ նրա կողմից անթույլատրելի է նման հրաման արձակելը, սակայն արդեն հուլիսի 10-ին խորհրդարանը նիստ անցկացրեց: Նույն օրը դատարանը երկրորդ անգամ վճիռ կայացրեց դադարեցնել խորհրդարանի աշխատանքները: Բացի այդ, նախագահի գործողություններից դժգոհություն հայտնեց նաև Գերագույն ռազմական խորհուրդը:









































