Այսօր` հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 9.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 51-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, վարելով «ՊԱԶ» մակնիշի 02 ՍՕ 227 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է, որ ավտոմեքենան չի գլորվել ձորակը, քանի որ, բարեբախտաբար, նշված տարածքում եղել է այգի, որի քարե ցանկապատի անկյունը պահել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն իսկ 1 հոգի՝ Մեծամորի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Հակոբ Սաֆարյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանիսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի











































