Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում Տրապիզոնի նավահանգիստից օգտվելու հայկական պահանջի նկատմամբ

Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպելու «Սփյուռքի ղեկավարների» հետ, որպեսզի քննարկի Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները։

Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ և առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր։

Անցյալ շաբաթ, թուրքական Gunebakis կայքը և այլ լրատվամիջոցներ նշեցին Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի դրական արձագանքը. «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ակտիվորեն փորձում է երկխոսություն նախաձեռնել հայկական սփյուռքի հետ և ապա պնդեց, որ նրանք ներգրավված են մի շարք հանդիպումներում 2015 թվականին Տեղահանության 100–րդ ամյակից առաջ։ Սասունյանը, ով խորհուրդ տվեց սփյուռքին Թուրքիայի իշխանությունների առաջ չդնել իրարամերժ պահանջներ, թվարկեց այն պահանջները, որոնք միացյալ հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել՝ ներառյալ այն պահանջը, որ Հայաստանին պետք է շնորհել Տրապիզոնի նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու հատուկ թույլտվություն»։ Gunebakis կայքի փոխանցմամբ՝ «Տրապիզոնը կողմ է այդ պահանջին»։

Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը նկատեց թե. «Թուրքիայի կառավարության համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք։ Հայերը կարող են հեշտությամբ իրականացնել իրենց ներմուծումն ու արտահանումն այս տարածքով։ Հայաստանի 7.5 միլիարդ դոլար կազմող առևտրային ծավալը հիանալի հնարավորություն կլինի Տրապիզոնի համար»։ Gunebakis կայքում տեղադրված «Հայաստանի աչքը Տրապիզոնի նավահանգստի վրա է» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման զգալի մասը ներկայումս անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով։

Նավահանգստի տնօրեն Էրմիշը նշեց Փոթի նավահանգստի փոխարեն Տրապիզոնից օգտվելու առավելությունները։ Նա նշեց, որ Տրապիզոնից մինչև Երևան հեռավորությունը 430 կիլոմետր է։ «Թեև Փոթիի նավահանգիստն ունի երկաթգծից օգտվելու հնարավորություն, այնուամենայնիվ բեռնափոխադրումներում նկատվում են զգալի ուշացումներ։ Մյուս կողմից, Տրապիզոնի և Երևանի միջև գործում է հարմարավետ մայրուղի, որը հասանելի է օրվա բոլոր ժամերին։ Տրապիզոնի նավահանգստից մինչև Ալիջանի սահման [Հայաստանի Մարգարայի անցակետ] 400 կիլոմետր է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կիլոմետր է… Ցանկացած փոխադրամիջոց, որը մեկնում է այս կետից կլինի Հայաստանում 6-7 ժամում, որն անհավատալի առավելություն է այդ երկրի համար», նշեց էրմիշը։

Գլխավոր տնօրենը նշեց, որ «Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել նոր ծրագրեր» և որ «մենք մեծացրել ենք նավահանգստի կարողությունը 3.9–ից 10 միլիոն տոննա։ Մենք միայն օգտագործում ենք նավահանգստի հնարավորությունների 25%–ը։ Մենք պատրաստ ենք ցանկացած առևտրային հնարավորության, որը կարող է առաջանալ Հայաստանի կապակցությամբ»։

Նավահանգստի տնօրեն Էրմիշի շուտափույթ և դրական արձագանքից կարելի է հանգել մի քանի եզրակացությունների՝

— Այս գործարքը փոխշահավետ է թե՛ Հայաստանի թե՛ Թուրքիայի համար։ Տրապիզոնը կօգտագործի նավահանգստի իր ամբողջ կարողությունը, իսկ Հայաստանը կխնայի բեռնաթափման վճարների վրա, կվճարի ավելի քիչ փոխադրման ծախսեր և կստանա արտաքին աշխարհի հետ այլընտրանքային ցամաքային մուտք։

– Գլխավոր տնօրենը հանդես չէր գա Հայաստանի հետ համագործակցության զգայուն թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ, եթե նախապես չունենար Անկարայի համաձայնությունը։ Հնարավոր է, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրմիշի դրական հայտարարությունները, որպես փորձնական փուչիկներ տեսնելու համար այդ քայլի աջակիցների և ընդդիմադիրների հակազդեցությունը։ Ոչ մի բացասական արձագանք չի եղել թուրք և ազերի հակահայ ազգայնամոլների կողմից, իսկ հայ առևտրականները ողջունել են Թուրքիայի հավանական քայլը։

– Քանի որ Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի բեռները կարող են ուղղակի անցնել ներկայումս փակված հայ–թուրքական սահմանով և ոչ թե Վրաստանի միջով, նույնիսկ սահմանի այս սահմանափակ բացումը բեռնափոխադրումների համար մեկընդմիշտ կվերացնի չափազանց վիճահարույց հայ–թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը։

Վերջապես, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտության անկեղծ դրսևորում ցուցաբերել, պետք է, որ ճանաչի Տրապիզոնը որպես Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բնաջնջման մեծագույն կենտրոններից մեկը։ Տրապիզոնի նավահանգստում պետք է հուշարձան կանգնեցվի հազարավոր հայ կանանց և երեխաների հիշատակին, ում դրել են նավակներում և դաժանորեն խեղդել Սև ծովում։

Հարկ է նշել, որ ո՛չ Հայաստանին Տրապիզոնի նավահանգիստի օգտագործման թույլտվությունը և ո՛չ էլ հուշարձանի կառուցումը չի կարող համարվել Ցեղասպանության փոխհատուցում։ Սրանք պարզապես քայլեր են, որոնք պետք է նախաձեռնեն թուրք պաշտոնյաները ապացուցելու համար իրենց բարի կամեցողությունը, նախքան հայերը նրանց հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում