Galaks հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն`հարցվածներից 1200-ը` մոտ 47%-ը, ասել է, որ սիրելիի հետ կապերը խզել են հենց Վալենտինի օրը` իրենց համատեղ կյանքը վերանայելուց հետո: Հաղորդում է The Daily Telegraph-ը:
Հարցումը նաև ցույց է տվել, որ մասնակիցների 57%-ը չի սիրում Վալենտինի օրը և չի ուզում այն որպես ռոմանտիկ օր նշել:
Հարցվածների մոտ կեսը` 44%-ը, գիտակցում է նաև, որ Վալենտինի օրը պարզապես մարքեթինգային հնարք է` ուղղված ծաղիկների, քաղցրավենիքի և ներքնաշորերի վաճառքը խթանելուն:










































