Շաբաթ երեկոյան բրազիլական «Կորինտիանս»-ի պաշտոնական կայքում զետեղված ինֆորմացիայի համաձայն` աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը փոխադարձ համաձայնությամբ խզել է ակումբի հետ գործող պայմանագիրը և շուտով կտեղափոխվի Մախաչկալայի «Անժի»:
37-ամյա աշխարհի նախկին չեմպիոնի գործակալը Բրազիլական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրն արդեն Ռոբերտո Կարլոսը 2.5 տարվա պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ: