Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Վենեսուելայում հաճախակի են դարձել իշխանության չարաշահման դեպքերը:
HRW-ի վերջին զեկույցում ասվում է, որ օրենսդրությունը և սահամանադրական կարգերի անկատարությունը հանգեցրել են նրան, որ կառավարությունը փաստացիորեն երկրում մտցրել է գրաքննություն: Հաճախակի են դարձել իշխող վարչակարգին քննադատողներին վախեցնելու դեպքերը:
HRW-ի զեկույցը հրապարակվել է նախագահական ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերին:
2008թ. Վենեսուելայի իշխանությունները արգելել էին կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում` մեղադրելով ներքին գործերի միջամտության մեջ:









































