«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության վարչությունը միացել է «Ելք» շարժման կազմակերպած «Հանուն մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությանը:
Կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրում մարդու իրավունքների և արդարության հաղթանակի հաստատմանը, սատարել այս նախաձեռնությանը:









































