Տիբեթից 18-ամյա բուդիստ հոգևորականը իրականացրել է ինքնահրկիզման ակտ Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան գավառում:
Իրավապաշտպանները նշում են` ինքնահրկիզման ժամանակ տեղի բնակիչները արգելափակել են դեպի այդ վայր տանող ճանապարհը, որպեսզի ոստիկանությունը չկարողանա միջամտել:
Նրանք հաղորդում են, որ 2011թ-ի մարտից ամենաքիչը 42 մարդ փորձել է ինքնահրկիզվել չինական տարբեր գավառներում, Տիբեթի բնակելի տարածքներում: Նրանցից շատերը մահացել են:
2012թ-ի մայիսին Լհասում՝ հանրության առջև, երկու հոգևորականների ինքնահրկիզումից հետո իշխանությունները զանգվածային ձերբակալություններ են իրականացրել:











































