Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Կանադայի համայնքների պալատի անդամները խոսել են Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազոնովը հուլիսի 17-ին ընդունել է Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին և Ալեքսանդր Բուլրիսին:

Ողջունելով կանադացի պատգամավորների այցը Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կանադան բարեկամ երկիր է, և չնայած Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի ներկայացուցիչների, նա երախտագիտություն հայտնեց Կանադային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, տարիների հայանպաստ գործունեության համար:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ մեկնող կանադացի պատգամավորների այցն Արցախի ժողովրդի համար, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Կանադան է, հետաքրքված է ԼՂ-ում ժողովրդավարության ընդլայնմամբ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ջերմության համար` կանադացի հյուրերը շեշտեցին, որ չնայած իրենց այցին շատերը, մասնավորապես` ադրբեջանցիներ, դեմ են եղել, բայց իրենք մեծ ցանկություն ունեն ականատես լինելու ժողովրդավարության կայացմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց խոսքով` Կանադան մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում բոլոր այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը կայացման ճանապարհ է անցնում: Ինչպես նկատեցին կանադացի խորհրդարանականները, Կանադայում ապրող շուրջ հարյուր հազար հայերը շատ ակտիվ են. հայկական համայնքը երկրորդ-երրորդ տեղում է իր ազդեցիկությամբ, «հայկական կրակը միշտ վառ է»:

Կանադայի համայնքների պալատի անդամները խոսել են Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից, ինչին ի պատասխան` պարոն Շարմազանովը նշել է, որ հայկական կողմը միայն շահագրգռված է էլ ավելի բարձր մակարդակով հարաբերություններով: Կարծիք է հայտնվել, որ պետք է ավելի ակտիվացնել պատգամավորական փոխայցելությունները, ինչն էլ իր հերթին կխթանի լավ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը: Էդուարդ Շարմազանովն իր հերթին նկատել է, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջինն է եղել, որ Օտտավայում բացել է դեսպանատուն, ինչը վկայում է Հայաստանի համար հայ-կանադական հարաբերությունների կարևորության մասին:

Կանադացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, և ներկայացրեցին իրենց գաղափարը` Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից: Վերջինս նշել է, որ փայլուն գաղափար է, համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու ամբողջ հայությունը կողջունեն այն, քանի որ դա առարկայական օրինակ է, թե ինչպես կարելի է աջակցել երիտասարդ ժողովրդավարական երկրին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում