Sky Italia-ի տեղեկացմամբ` հայտնի է դարձել Ֆաբիո Կապելոյի աշխատավարձի չափը: Իտալացի մարզիչը, ով մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի ՌՖՄ-ի հետ, տարեկան կստանա 5-6 մլն եվրո աշխատավարձ:
Ընդ որում` ՌՖՄ-ի նախկին մամլո խոսնակ Անդրեյ Մալոսոլովն այսօր հայտարարել է, որ Կապելոյի աշխատավարձից գանձվող հարկերը կվճարվեն Ռուսաստանի պետական բյուջե, այլ ոչ Հոլանդիայի, ինչպես դա լինում էր Դիկ Ադվոկատի և Գուս Հիդինկի դեպքում:
Կապելոն 2 տարվա պայմանգիր կկնքի ՌՖՄ-ի հետ, որի ժամկետը հնարավոր կլինի երկարաձգել ևս 2 տարով:









































