Վերջին ժամանակներս պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ առաջիկայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի այցը Հայաստան: Անգամ որպես այցի ժամկետ նշվում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսը:
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից, սակայն, «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկատվության, այցի մասին խոսակցություն չկա:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից նույնպես հայտնեցին, որ նման տեղեկատվություն չունեն: