Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Գասպարը մեկնաբանել է Իսպանիայի ֆուտբոլի միության կայացրած որոշումը, որը ներում էր շնորհել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և «Բարսելոնա»-ն գլխավորող Տիտո Վիլանովային:
Մասնագետները չպատժվեցին Իսպանիայի Սուպերգավաթի վերջին խաղարկության ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:
Հիշեցնենք, որ երկրորդ խաղի ժամանակ տեղի ունեցավ քաշքշուկ` մարզիչների ու խաղացողների մասնակցությամբ, որի արդյունքում մարզիչները որակազրկվեցին 2-ական խաղով:
«Ես ողջունում եմ Իսպանիայի ֆուտբոլի միության որոշումը, որը ներում է շնորհել մարզիչներին: Դա ԻՖՄ-ի նախագահի իրավունքն է: Սակայն դա այլ դեպք էր: Մեր մարզիչը ագրեսիայի զոհ դարձավ, և ես կարծում եմ, որ նման պահվածքը չպետք է անպատիժ մնա»,- հայտարարել է Գասպարը:









































