«Առաջին լրատվականի» տեղեկություններով, ակտիվ շփումներ են ընթանում ԲՀԿ-ի և Տիգրան Կարապետիչի ղեկավարած` Ժողովրդական կուսակցության միջև:
Բացի այն, որ վերոնշյալ կուսակցությունների ղեկավարների օգնականները պարբերաբար հանդիպում են միմյանց կուսակցությունների գրասենյակներում, մեր տեղեկություններով`Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետյանը նույնպես հանդիպում և ներքաղաքական տարբեր հարցեր են քննարկում:
Եթե հիշենք, որ երկու գործիչներն էլ մշտապես գտնվել են շփման մեջ, և շրջան կար, որ «Մուլտի գրուպը» ԱԼՄ հեռուստաընկերության հիմնական հովանավոր-գովազդատուն էր, պարզ է դառնում, որ ընտրությունների նախաշեմին Ծառուկյան-Կարապետյան տանդեմը դառնում է շատ ռեալ: