Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային արբանյակն ուղեծիր է արձակվելու 2013 թվականին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը:
Վերջինիս խոսքերով՝ այս տարվա օգոստոսին Նախիջևանում ավարտվելու է արբանյակի ցամաքային ղեկավարման պահեստային կայանի կառուցումն ու շահագործման հանձնելը.
«Արբանյակի ղեկավարման հիմնական կայանը շահագործման է հանձնվելու այս տարվա հոկտեմբերին:
Նոյեմբերին «Արիալ» ընկերության արտադրած արբանյակը հավաքված տեսքով հասցվելու է տիեզերակայան: Ընկերությունը պարտավորվել է, որ հաջորդ տարվա հունվարի 23-ից մինչև փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական արբանյակը պաշտոնապես արձակվելու է ուղեծիր»:










































