Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեշքիթաշ թաղմասում գտնվող Polat Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ մեքենաներ: Հրդեհի բռնկումից անմիջապես հետո սկսել են դատարկել 42 հարկանի շինության մոտ գտնվող երկու բենզալցակայանները:
Երկնաքերի մյուս կողմում էլ գտնվում է մի մասնավոր հիվանդանոց, և ծուխը բացասաբար է անդրադառնում տեղի հիվանդների վրա: Նշվում է, որ հրդեհի հետևանքով շենքից ապակու կտորներ են ընկնում ներքև:























































