Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Բանակը ճգնաժամի մեջ է

Չնայած Պաշտպանության նախարարության այն հայտարարություններին, թե բանակում կարգապահությունը խստացվել է, վերջին օրերին բանակում արձանագրվող մահացության դեպքերը կրկին շատացել են:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե պաշտպանության նախարարությունը չի կարող գործ չանել, բայց հարց է, թե այդ գործը որոշակի արդյունք տալի՞ս է, թե՞ ոչ.

«Բանակում մահացության դեպքերը շարունակաբար կրկնվում են, և ՊՆ աշխատանքը որևէ արդյունքի դեռ չի բերել: Պետք է իրենք լրջորեն հասկանան, որ պետք է խնդիրներին մոտենալ շատ ավելի խորքային և հրաժարվեն այն բացասական երևույթներից. որոնք այսօր բանակում արմատացած են: Քանի դեռ դրանցից չեն հրաժարվել, քանի դեռ հրամանատարների ձեռքերը ազատ են, ինչ ուզում, անում են զորամասերում, ինչն էլ ազդում է զինվորի վրա և հանգեցնում ողբերգական դեպքերի, բանակի խնդիրները չեն կարող կարգավորվել: Դրական բան բանակում այս պահի դրությամբ ո՛չ տեսանելի է, ո՛չ էլ հնարավոր է ակնկալել»:

Հարցին, թե ինչու բանակում արձանագրված սպանություններից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին չեն հեռացնում այդ պաշտոնից, Քոչարյանը պատասխանեց.

«Սեյրան Օհանյանը ղարաբաղյան պատերազմում որոշիչ դերակատարություն ունեցող զորավարներից մեկն է: Եվ նախարարության լավ կամ վատ աշխատանքը միայն նրանով պայմանավորված չէ: Խնդիրները շատ ավելի բարդ են և առնչվում են պետական ամբողջ կառավարման համակարգի հետ: Վերջիվերջո, Սեյրան Օհանյանի վերևում էլ կա գերագույն գլխավոր հրամանատար, որի անմիջական հսկողության տակ պետք է լիներ բանակում կատարվող բոլոր դեպքերը և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելը»:

Քոչարյանի գնահատմամբ, բանակը ճգնաժամի շեմին է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ճգնաժամից շատ արագ դուրս գա:

Սակայն, ըստ Քոչարյանի, այս պահին իշխանությունները որևէ ցանկություն չունեն բանակում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն միտված գործողություննեչ իրականացնելու, որովհետև իշխանությունները Մարտի մեկից առաջ և հետո բանակը դիտում են որպես իշխանության մաս և ոչ թե պետության անվտանգությունն ապահովող պետական կարևորագույն համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում