Ինչպես հաղորդում է Life News կայքը, այսօր Մոսկվայի մետրոյում վագոնի տանիքի վրա երթևեկել փորձած երկու երիտասարդները հայեր են` 19-ամյա Վիկտոր Վարդանյանը և Իվան Մկրտումովը:
Նրանք ցանկացել են մի քանի կանգառ անցնել մետրոյի վագոնի տանիքին նստած: Նրանց թվացել է, որ այդ կանգառների միջև մետրոն անցնում է միայն վերգետնյա ճանապարհով, սակայն եղել են հատվածներ, երբ մետրոն թունել է մտել, որի հետևանքով Վարդանյանը ստացել է գանգոսկրի մահացու կոտրվածք, իսկ Մկրտումովը ընկել է թունելի մեջ` կոտրելով ողերը:
Ըստ իրավապահների` երկուսն էլ երիտասարդների մի խմբի անդամ են, որոնք սիրում են երթևեկել վագոնների վրա, արդյունքում հաճախ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: