Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Ոսկե Գրան-պրի մրցաշարում հաջող են հանդես եկել Հայաստանը ներկայացնող մարզիկները: Մինչև 74 կգ քաշային կարգում առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանի դրոշի տակ հադես եկող Մուսա Մուրթազալիևը, իսկ մինչև 55 կգ քաշային Միհրան Յաբուրյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:
Ազատ ոճ. Ոսկե Գրան-պրի, Ստամբուլ
Մինչև 55 կգ
1. Վլադիմիր Կինգեկաշվիլի (Վրաստան)
2. Ռադոսլավ Վելիկով (Բուլղարիա)
3. Օսիպ Միխայլով (Ռուսաստան), Միհրան Յաբուրյան (Հայաստան)
Մինչև 66 կգ
1. Զելիմխան Հուսեյնով (Ադրբեջան)
2. Դմիտրի Շադրին (Ռուսաստան)
3. Ազամաթ Բուլատով (Ռուսաստան), Սերգեյ Կոշկուն (Թուրքիա)
Մինչև 74կգ
1. Մուսա Մուրթազալիև (Հայաստան)
2. Ռուսլան Վալիև (Ռուսաստան)
3. Կախաբեր Խուբեժտի (Սլովակիա)
Մինչև 84կգ
1. Սոսլան Կցոև (Ռուսաստան)
2. Իբրահիմ Բոլուբաշի (Թուրքիա)
3. Սերդար Բոկե (Թուքիա), Նուրուզ Թեմրեզով (Ադրբեջան)։