Ճապոնիայում սոսկալի շոգի պատճառով երկուշաբթի մահվան մեկ դեպք է գրանցվել: Շտապօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Տապի պատճառով 680 բնակիչ է հոսպիտալացվել: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը` հղում անելով տեղի անվտանգության մարմիններին:
Այսօր երկրում օդի միջին ջերմաստիճանը կպահպանվի 35 աստիճան Ցելսիուս: Երեկ հարավային որոշ շրջաններում ջերմաստիճանը այս տարվա համար ռեկորդային ցուցանիշ էր գրանցել` սնդիկի սյունը հասել էր 37 աստիճանի: Նշվում է, որ հոսպիտալացված բնակիչների մեծամասնությունը արևահարված է եղել: Հենց դա էլ եղել է Նիգատա պրեֆեկտուրայում 80-ամյա ճապոնացու մահվան պատճառը:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը հաղորդում է ջերմաստիճանի հետագա բարձրացման մասին և խորհուրդ տալիս տանից առանց գլխարկի կամ հովանոցի դուրս չգալ: Երկիրը ներկայում գտնվում է էլեկտրատնտեսման խիստ ռեժիմում, օդորակիչների համար էներգիայի ոչ շռայլ օգտագործման պատճառով ամառը տանջալից կդառնա հատկապես երկրի հարավային հատվածում բնակվողների համար:










































