Վարչապետ Բենյամին Նեթանիյահուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես ողջունում եմ Ձեզ Երուսաղեմում: Խաղաղ համաձայնագրի պահպանումը մեր շահերի կիզակետում է, և ես բարձր եմ գնահատում այդ հարցում ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերը: Մենք կքննարկենք նաև պաղեստինցիների հետ հարաբերությունները, մենք առավելագույն ջանքեր կգործադրենք խաղաղությունը պահպանելու և խաղաղ գործընթացը շարունակելու համար: Նաև կքննարկենք մեր համատեղ ջանքերը Իրանին միջուկային զենք մշակելն արգելելու ուղությամբ»,- գրում է mignews.com-ը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոննը պատասխանել է. «Ես ուրախ եմ նորից գտնվել Երուսաղեմում, ինչպես նաև Ձեզ հետ հանդիպելու և վերը նշված թեմաները քննարկելու հնարավարության համար: Դա ահրաժեշտ է հանուն ԱՄՆ-ում, Իսրայելում, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունույթան համար»:










































