«Փող են աշխատել ինչ-որ մարդիկ, և հիմա ցանկանում են այդ մարդկանց փրկել, որ իբր թե գումարի համար չի եղել դա: Մեթանը չի կարելի օգտագործել փուչիկ փչելու համար»,- նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց քիմիկոսներից մեկը, ով սակայն չցանկացավ հրապարակել իր անունը:
Փուչիկները կարելի է լիցքավորել միայն իներտ գազով՝ հելիումով, որն օդից թեթև է ու չի այրվում, բայց քանի որ դա թանկ հաճույք է, լցվում են ավելի հեշտ, ավելի մատչելի, էժան գազով, իսկ բնական գազից էժան չկա: Մեթանը խիստ թեթև և էժան գազ է:
Հիշեցնենք, որ փորձագետները` դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության արդյունքում պարզել են, որ 2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ փուչիկները լիցքավորված են եղել մեթան գազով և պայթյունի պատճառը եղել են բարձր ջերմաստիճանն ու բաց կրակի ներգործությունը:











































