Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Պետությունը խորտակող շնաձկները

Բրանդենբուրգյան դարպասների բացվելուն զուգահեռ արևմտյան քամին արևելյան բլոկի երկրներին ազատության շունչ բերեց, որին, սակայն, քաղաքացիական իրավունքներից զրկված ժողովուրդները պատրաստ չէին: Այդ ազատությունը չէր կարող իր հետ փոխանցել ձևավորված արժեհամակարգը, որն ազատության պատասխանատվությունը կսահմանափակեր պատասխանատվության ազատությամբ, կապահովեր ուժի դիրքից չխոսելու իրավունքը և կհաստատեր իրավունքի ուժը:

Ֆերգանայում, Արցախում ու Բալկաններում էթնիկ զտումների քաղաքականությունը փորձեց վերջնական լուծում տալ կնճռոտ հարցերին: Հակամարտությունների հետևում հաճախ կանգնած էին տարածաշրջանային ու համաշխարհային ռեսուրսային և ռազմավարական շահերը, որոնք, անկախ ներգրավվածների տեսանելի հզորությունից, ստիպում էին գերտերությունների շահերն ու պետական կարողականությունները մեկտեղել հակասող կամ համդրող ձևաչափերով հանգուցակետերում: Պետությունը ներկայացնող խմբերի ու տնտեսական էլիտաների շահերին զուգահեռ ռազմավարական առավելությունից օգտվելու ցանկություն են ունեցել նաև հակակառավարական ցանցերն և կազմակերպված հանցավորության խմբերը:

Բալկանները կամ առավել հաճախ գործածվող անվամբ՝ Հարավ-արևելյան եվրոպական տարածաշրջանը, Արևմուտքը աշխարհագրորեն կապելով Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ, կրել է տարբեր կազմակերպված, լեգիտիմ և այլ խմբերի ազդեցությունը: Հարավսլավիայի փլուզումից հետո այդ տարածաշրջանում սանձազերծված պատերազմը և մեկուսացման պայմաններում ընթացող անցումը շուկայական տնտեսությանը շեշտակիորեն թուլացրին բուլղարական պետությունը և կրճատեցին ազգային տնտեսությունների եկամուտները: Արդյունքում՝ այն ինչ հնարավոր չէր պետական մակարդակում՝ առաջացած հակասող շահերի առկայության պայմաններում, հնարավոր դարձավ այլ խմբերի ձևավորման արդյունքում, որոնք ունեին համադրվող ոչ լեգալ տնտեսական շահեր:
Տարբեր զեկույցներում և լրատվամիջոցներում հաճախ լուսաբանվել ու վերլուծվել է Կոսովոյի ազատագրական բանակի կապը հերոյինի փոխադրման ու դրանից գոյացած գումարներով ֆինանսավորված զինված գործողությունների հետ:
Բուլղարական թուլացած պետությունում, ինչպես նշվում է Եվրոպական հանձնաժողովի 2010 թվականի զեկույցում, առաջին անգամ սկսեցին գործել կազմակերպված հանցավոր խմբեր, որոնք ներգրավվեցին հերոյինի փոխադրման, մարդկանց թրաֆիքինգի ու գողացված մեքենաների վաճառքի բիզնեսում:

Թուլացած պետության պայմաններում, շրջափակման մեջ գտնվող Բուլղարիայում ազգային հարստությունը հաճախ սկսեց գոյանալ ոչ լեգալ գործունեությունից, և ժողովրդավարության պայմաններում քաղաքական էլիտային ժողովրդի առջև հաշվետու պահելու սահմանադրական պահանջի փոխարեն ենթարկեց կազմակերպված հանցավոր խմբերի շահերին: Քաղաքական էլիտան, տիրելով պետական համակարգին, կազմակերպված հանցավոր խմբերի հսկողության ներքո, անհավասար պայմաններում ձևավորված տնտեսական էլիտային ներքաշեց չարորակ, սիմբիոտիկ եռանկյունու մեջ, որտեղ մեկտեղվեցին հանցավոր, քաղաքական ու տնտեսական խմբերի շահերը: Այս փակուղին ցնցվեց 1997 թվականին և սկսեց խարխլվել 2000 թվականին մեկնարկած ԵՄ անդամակցության գործընթացին զուգահեռ: Շուկայի ազատականացմանը զուգահեռ երկիր մուտք գործեցին մեծ վերազգային տնտեսվարողներ, որոնք թուլացրին հանցավոր խմբերի տնտեսական ազդեցությունը, միևնույն ժամանակ ինչ-որ առումով «խթանելով», որպեսզի բացահայտ անօրինական գործունեությունից (թրաֆիքինգ, թմրաբիզնես, դրամաշորթումներ և այլն) այդ հանցավոր խմբերն անցնեն լեգիտիմ գործունեության, և վերջիններն ասիտճանաբար սկսեցին ներգրավվել խաղային բիզնեսում, տուրիզմի, անշարժ գույքի շուկաներում և այլն: Զանգվածային բռնություններին փոխարինելու եկան պետական գնումներով հայտարարված մրցույթներին անհավասար մասնակցությունն ու խոշոր չափերի հասնող կաշառատվությունը: 90-ականներին ուժային կառույցներ ներթափանցած կոռուպցիոն ու ոչ լեգալ գործարքներին, հանցավոր աշխարհի ու պետության ներկայացուցիչների համագործակցության առաջին փուլին հաջորդեց բյուրոկրատական համակարգի ամբողջական ախտահարումը:

2000-ականներն առանձնացան հանրության կողմից «իրավական նիհիլիզմի» ընկալումներով: 90-ականների սիմբիոտիկ ու հանցավոր եռամիասնության փոխարեն պետության պատվարը հանդիսացող բյուրոկրատական համակարգը վերածվեց հանցավոր գործարքներն օրենքով սահմանված կարգով լեգիտիմացնող յուրօրինակ շուկայի: Մասնավորապես վտանգավոր գործարքներ կնքվեցին մաքսային ու հարկային մարմինների աշխատակիցների հետ` խուսափելով հարկեր վճարելուց և ոչնչացնելով մրցակցությունը: Վերջապես, կազմակերպված հանցավոր խմբերը, լեգիտիմացման ճանապարհին «մաքրելով» սեփական տնտեսական ստվերային հաշիվները, անցան բոլոր մակարդակի ընտրություններում քվեները գնելու քաղաքականությանը և ստացան անձեռնմխելիություն: Այս փուլում արդեն բուլղարական հանցավոր ցանցերը փորձեցին կաշառել օտարերկրյա կառավարությունների պետական պաշտոնյաներին սեփական հանցավոր գործարքները երկրից դուրս ավելի պաշպանված դարձնելու նպատակով:

Եվրոպական հանձնաժողովի 2010 թվականի զեկույցը կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրության արդյունքում մի շարք կարևոր եզրահանգումներ էր արել: Որքան ավելի բարձրակարգ ու ներկառուցված են հանցավոր գործարքները և դրանց թվացյալ «մաքրությունը» կամ լեգիտիմությունը, այնքան ավելի մեծ է քաղաքական գործիչների ու կազմակերպված հանցավոր աշխարհի ներկայացուցիչների միջև փոխգործակցության հավանականությունը:

Հայաստանը, ինչպես և հետխորհրդային շրջանի շատ երկրներ, կրկնում են Բուլղարիայում կազմակերպված հանցավորության լեգիտիմացման ճանապարհը, երբ այն, փողոցից ներթափանցելով ու միջնորդավորված գործակցելով ուժային կառույցների հետ, աստիճանաբար ստեղծում է հակատնտեսություն: Այդ հանցավորությունը հաճախ իր ավելացրած արժեքով գերազանցում է տնտեսության պաշտոնական գրանցված արդյունքը և ստրկացնում է քաղաքական սերուցքին: Վերջապես, քաղաքաշինական չհիմնավորված ու հաճախ բոլոր կանոններին հակառակ ընթացող նախագծերի ու խաղային բիզնեսի միջոցով մաքրում է կուտակած հարստության «արյունոտ անցյալն» ու գնում դեպի պետության հենասյունը՝ օրենքով սահմանված կարգով մենաշնորհելով տնտեսությունն ու գնելով պատգամավորական մանդատ:

Հայաստանի դեպքում, սակայն, երկու բան տարբերվում է: Առաջինը. մոտ ապագայում պետությունը ԵՄ անդամակցության հեռանկար չունի, որն ինչ-որ առումով կթուլացնի կազմակերպված հանցավորության շնորհիվ երկիրը մենաշնորհած խմբերին: Երկրորդը և ամենակարևորը. Հայաստանն ունի չլուծված հակամարտության խնդիր: Ադրբեջանը տարիների ընթացքում սեփական հանրությանը տեղեկատվական չդադարող ատելության քարոզչության պայմաններում նախապատրաստել է պատերազմի: Ալիևյան կլանը, տիրացած լինելով երկրի հիմնական ազգային ռեսուրսը հանդիսացող նավթային ռեզերվներին և դրանց վերամշակմանը, հաշվի առնելով Իրանի հարևանությունը, միջազգային մեկուսացումն ու իր աշխարհաքաղաքական ռազմավարական դիրքը, հույս ունի հնարավոր սանձազերծվելիք պատերազմից կորզել մաքսիմալ նավթային շահույթ:

Իսկ ի՞նչ կկորզի Հայաստանն այս ամենից, եթե օլիգարխիան շարունակի սահմանել տնտեսական շահն ու գնել քաղաքական լեգիտիմություն: Պետք չէ մոռանալ, որ թմրադեղերի քարտեզի վրա Հայաստանը լավ տարանցիկ գոտի է, և այստեղ կարող է խաղարկվել Բալկանների 90-ականների սցենարը, երբ ազատագրական շարժման նվիրական ու հայրենասիրական մղումը օլիգարխիայի լծի տակ կքած պետության պայմաններում կառևանգվի միլիարդավոր դոլարների հասնող տնտեսական շահի կողմից` Արցախը աշխարհաքաղաքական խաղացողից վերածելով «սև խոռոչի»: Ահա թե ինչպե՞ս է օլիգարխիան սպառնում Հայաստանի ազգային անվտագությանը և ահա թե ինչո՞ւ օր առաջ պիտի ազատվենք նրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում