Ծագումնաբանները պարզել են, որ հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Մերիլ Ստրիպը չերկեզական ծագում ունի: Կարաչաևո-Չերկեզիայի հանրապետութան պատմաբանները արդեն սկսել են փնտրել դերասանուհու հարազատներին:
Ինչպես գրում է LifeNews-ը, Մերիլ Ստրիպի տոհմը հնարավոր եղավ հայտնաբերել The Faces of America и Finding your roots նախագծին մասնակցեու շնորհիվ, որի ժամանակ հետազոտում են հանհարայտ մարդկանց ծագումն ու գենետիկան:
Գենետիկայի մասնագետները պարզել են, որ Մերիլ Ստրիպը Ստամբուլում չերկեզ հարճի ժառանգներից է: Նրա մեծ տատը եղել է չերկեզուհի Աիշան, ով ծնվել է թուրք սուլթանի հարեմում և ազատություն ստացել:
Հոլիվուդյան դերասանուհու երակներում չերկեզական արյուն հոսելու փաստն ուրախացրել է Կարաչաևո-Չերկեզիայի բնակիչներին:
«Այդ լուրը մեզ շատ զարմացրեց: Մենք հպարտ ենք, որ նման մասշտաբի դերասանուհին ծագումով չերկեզ է: Եվ մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե նա պատասխանի`իր նախնիների հայրենիք այցելելու մեր հրավերին»,-իր տպավորություններով կիսվել է չերկեզների «Ադիգե-Խասե» ՀԿ նախագահ Մուհամմեդ Չերկեսովը:
Այժմ հանրահայտ դերասանուհին ապրում է Նյու Ջերսիում, որտեղ կա չերկեզական մեծ սփյուռք:
Կովկասյան չերկեզների միությունն արդեն կապվել է իր ամերիկյան ներկայացուցչության հետ և խնդրել է կապ հաստատել աստղի հետ:











































