Tuesday, 09 06 2026
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը

Հայաստանն ու Վրաստանը չեն գործում երրորդ երկրի հետաքրքրությունների շրջանակում. Սոսո Ցինցաձե

Ոչ մի ապացույց չկա, որ ԱՄՆ և Եվրահանձնաժողովի կազմակերպմամբ Հայաստանում և Վրաստանում օրերս անցկացված միջուկային անվտանգության խորագրով վարժանքներն ուղղված են Իրանի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ այդ վարժանքները հակաիրանական բնույթ են կրում և թելադրված են ԱՄՆ կողմից:

«Հայաստանի տարածքում ատոմակայան կա, և դա ընդհանուր անհանգստության հարց է: Ատոմակայանի անվտանգության հարցը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև տարածաշրջանի երկրների բնակչությանը: Այնպես որ, համագործակցությունն այս ոլորտում անհետաձգելի հարց է, և ոչ մի տարօրինակ հանգամանք չկա դրանում: Մենք էլ ոչ պակաս հետաքրքրված ենք ձեր ատոմակայանի անվտանգության բարձրացմամբ»,- ասաց Ցինցաձեն:

Նա հիշեցրեց, որ Վրաստանն Իրանի հետ ունի նորմալ դիվանագիտական, իսկ Հայաստանը՝ բարիդրացիական հարաբերություններ: Եվ այս պայմաններում, ըստ Ցինցաձեի, պաշտոնական Թբիլիսին կամ Երևանը համատեղ գործողություններ չեն ձեռնարկի Իրանի դեմ: Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ հակաիրանական որևէ քայլ Հայաստանի կամ Վրաստանի հետարքրքությունների շրջանակից դուրս է:

Այն դիտարկմանը, որ ԱՄՆ գործոնը որոշակի կասկածների տեղիք է տալիս, քաղաքագետը նման պատասխան տվեց. «Դե, կարող է ամերիկացիներն ունեն իրենց ծրագիրը, բայց Վրաստանը և Հայաստանը գործում են ոչ թե որևէ երրորդ երկրի հետաքրքրությունների շրջանակում կամ թելադրանքով, այլ առաջին հերթին սեփական ժողովուրդների կամքի շրջանակներում: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ն մեզանից շատ հեռու է, բայց մենք Իրանի հետ հարևաններ ենք: Չի բացառվում, որ ամերիկյան գործոնը կա այս ամենում, բայց այս փուլում հստակ մեկնաբանել, որ ինչ-որ հակաիրանական ծրագիր կա, դա շատ բարդ է: Ես չեմ տիրապետում նման որևէ տեղեկատվության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում