Սիրիայի ընդդիմադիր խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սայդան կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անհապաղ միջամտել Սիրիայի հակամարտությանը:
CNN-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը հայտարարել է, որ Օբաման պետք է ճշմարիտ որոշում կայացնի՝ առանց մտածելու նախագահական ընտրություննրեի վրա իր այս կամ այն քայլի ազդեցության մասին:
«Մենք չենք կարող ընդունել այն փաստը, որ մեծ տերությունը չի նկատում Սիրիայում տասնյակ հազարավոր մարդկանց ոչնչացումը նախընտրական քարոզարշավի պատճառվ, որի ընթացքում պետք է որոշվի ԱՄՆ ներկա նախագահի կարիերան: Հենց այդ պաճառով էլ մենք կարծում ենք, որ Սիրիայի իրադարձություններին պետք է միջամտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- ասել է Սայդան:










































