Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա։ Ինչպես հայտնում են ադրբեջանական գործակալությունները, մեկնարկել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Յանուկովիչի եւ Ալիեւի հանդիպումը։ Ավելի ուշ տեղի կունենա Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդի 2-րդ նիստը, նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։