Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի առափնյա պաշտպանությունը Փոթիի նավահանգստում կալանել է Պանամայի դրոշով երթևեկող SENA T նավը: Դրա պատճառը նավի կողմից ջրատարածության աղտոտումն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը:
Նավի ուկրաինացի նավապետ Ալեքսանդր Դեմչենկոյի նկատմամբ բացվել է վարչական գործ: Փոթիի դատարանի որոշմամբ՝ նավապետը պետք է Վրաստանի պետբյուջե մուծի 65,000 լարի (1 դոլարը հավասար է 1.64 լարի), ինչպես նաև 2212 լարի վճարի բնությանը հասցրած վնասի համար:










































