ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գնահատման առաքելության բյուրոն, որը պետք է դիտարկի ընտրությունները, այսօր ժամանելու է Բելառուս: Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, այսօր այս մասին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան:
«Այսօր առաքելությունը ժամանում է Մինսկ, երեկոյան նախատեսված է նրանց հանդիպումն ինձ հետ»,- ասել է նա:
Երմոշինայի խոսքով` Գնահատման հանձնաժողովում կան նաև փորձագետներ:
«Նրանք կգնահատեն, իրենց կարծիքով, դիտորդների թվաքանակը Բելառուսի ընտրություններում, ապա առաքելության թվաքանակի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ԵԱՀԿ ղեկավարության կողմից»,- հայտնել է նա:
Բելառուսում դիտորդական առաքելությունը կգտնվի հուլիսի 16-18-ը:











































