Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն քննադատել է ֆեդերալ հողերի կառավարության կողմից հարկեր չվճարողների վերաբերյալ տեղեկատվությունը գնելու հանգամանքը: Իր դիրքորոշման մասին նա հայտնել է Bild թերթին: Նման հայտարարության պատճառը լուրերն են` Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի կողմից մոտավորապես 1000 գերմանացիների վերաբերյալ տեղեկատվությունը գնելու մասին: Տեղական իշխանությունները այդ տեղեկությունների համար վճարել են 3,5 մլն դոլար:
Շոյբլեն դեմ է հարկ չվճարողների հարցի նման լուծման դեմ: Գերմանիայի կառավարությունը փորձում է Շվեյցարիայի հետ համաձայնագիր կնքել, ըստ որի` Գերմանիայի քաղաքացիների 2000թ.-ից հետո բացված բոլոր հաշիվների վրա 21-41% հարկ է սահմանվելու` կախված ներդրման չափից և ժամանակից:
Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել այս համաձայնագիրը, սակայն ընդդիմությունը դժգոհում է: Համաձայնագիրը պետք է համաձայնեցվի Բունդեսրատի հետ, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն է կազմում և կարող է արգելափակել այն:









































