«Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի հետ հեռախոսազրույցի ժամանակ կամերունցի ռմբարկու Սամուել Էտո’Օն նախկին խաղընկերոջը կոչ է արել «Անժի» տեղափոխվել:
Էտո’Օյի կարծիքով` Սնեյդերը կարող է օգտակար լինել Մախաչկալայի ակումբին` տիտղոսներ նվաճելու գործում: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին չի բացառել, որ Սնեյդերը կարող է Դաղստանի մայրաքաղաք տեղափոխվել:









































