Սիրիայի ընդդիմադիրները խիստ մեծացրել են անցյալ շաբաթ Թրեյմսե բնակավայրում սպանված խաղաղ բնակիչների թիվը:
«Չնայած ընդդիմադրիներն ի սկզբանե հայտնել էին ավելի քան 200 սպանված խաղաղ բնակիչների մասին, Independent թերթին արդյունքում հանձել են զոհերի ցուցակը, որում եղել է միայն 103 ազգանուն»,- գրում է բրիտանական թերթը:
Ավելին, պարբերականի տվյալնեով՝ կիրակի ընդդիմադիրները դարձյալ կրճատել են ցուցակը՝ դրանում թողնելով իայն 68 անուն:
Ասադի հակառակորդները պարզաբանել են, որ սխալվել են, քանի որ ցուցակում ներառվել են նաև վիրավորների անուններ:
Երեկ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին հայտնել էր, որ հուլիսի 12-ին Թրեյմսեում զոհվել է միայն 2 խաղաղ բնակիչ, և չեզոքացվել է 37 զինյալներ:
Հուլիսի 14-ին Թրեյմսե ժամանած ՄԱԿ-ի դիտորդները դժվարացել են նշել զոհերի կոնկրետ թիվը: Դիտորդների խոսքերով՝ իրենք ուսումնասիրել են այրված դպրոցը և մի քանի վնասված տներ, որտեղ տեսել են արյան հետքեր և եզրակացրել, որ Թրեյմսեում կառավարական զորքերը գրոհել են դասալիքների և զինյալների տները:










































