Brent մակնիշի նավթի գներն այսօր ցուցաբերում են աճ ու գտնվում են 1 բարելի դիմաց 102 դոլարի սահմանագծին Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի մեկնաբանություններից հետո այն մասին, որ իշխանությունները մտադիր են աջակցել աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությանը:
Այսօր առավոտյան` Մոսկվայի ժամանակով 9.06-ին, Brent նավթը թանկացել է 17 ցենտով` մինչև 102.57 դոլար 1 բարելի դիմաց, WTI-ն էժանացել է 36 ցենտով` մինչև 86.74 դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Չինաստանի վարչապետի խոսքով` տնտեսության կայունացմանն ուղղված միջոցառումները աշխատում են, և կառավարությունը կփորձի ուժեղացնել հակաճգնաժամային քաղաքականաության արդյունավետությունը երկրորդ կիսամյակում: Ընդ որում` նա նկատել է, որ Չինաստանի էկոնոմիկան սկսել է աճել ավելի դանդաղ ու ավելի կայուն:









































