Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն մեկնաբանել է օրեր առաջ Վրաստանի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ-ի ընդունած բանաձևը, որում աջակցություն էր հայտնվում Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
«Օկուպացիա տերմինն արդյունավետ չէ: Աբխազիայի և Հարավային Օսիայի «օկուպացումը» Թբիլիսիին չի բերում ցանկալի արդյունք: Արդեն կարելի է հաշիվը կորցնել, թե որքան այդպիսի բանաձևեր են ընդունվել: Մենք վաղուց գիտենք, որ մեր արևմտյան բարեկամները մեր կորսված տարածքներն անվանում են օկուպացված, սակայն ո՞րն է դրա արդյունքը:
Ինչո՞ւ մենք պիտի ուրախանանք դրանից: Օկուպացիայի ճանաչումը մեզ չի վերադարձնի այդ տարածքները: Չեն գործել նաև այդ մասին ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի ընդունած բանաձևերը, երբ Վրաստանի նախագահը ես էի»:
Հիշեցնենք, որ Շևարդնաձեն մշտապես հանդես է գալիս Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու օգտին:









































