Ավելի քան 18 հազար բելգիացի, որոնք տառապում են լուդոմանիայով (խաղային կախվածություն), պաշտոնապես խնդրել են իրենց մատչում չտրամադրել խաղատներին ու խաղային ավտոմատների սրահներին Բելգիայի տարածքում: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Ինչպես նշված է մոլախաղերի հանձնաժողովի հաղորդագրությունում, փորձագետները գրանցել են քաղաքացիների շրջանում մոլախաղերի նկատմամբ հակվածություն ունեցող մարդկանց թվի աճ, որոնք ինքնակամ խնդրում են իրենց մոտ չթողնել պտտախաղին:
Բացի այդ, 2011 թ. Բելգիայում ուժի մեջ է մտել օրենքը, համաձայն որի` ընտանիքի անդամներից մեկի հարցման կամ լուդոմանիայով տառապողին բուժող բժշկի խնդրանքի դեպքում կարգելվեր տուժողին մոտենալ մոլախաղերի վայրերին:
Անցած ուրբաթ օրվանից Բելգիայհում նաև ուժի մեջ է մտել գիշերային ակումբներում, խաղատներում ու սրճարաններում ծխելն արգելող օրենքը:










































