Դիդիե Դրոգբան, ով պայամանագիր է ստորագրել «Շանհայ Շենհուա» ակումբի հետ, հայտնել է, որ կցանկանար իր նոր թիմում տեսնել նախկին խաղընկերներ Ջոն Թերիին և Ֆրենկ Լեմպարդին: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել «Չելսի»-ում:
«Պետք է խոսեմ ակումբի նախագահի հետ: Ցանկանում եմ, որ Թերին ու Լեմպարդն ինձ հետ խաղան իմ նոր թիմում: Ռոման Աբրամովիչը ցանկանում էր Եվրոպայի գլխավոր տիտղոսը նվաճել և այնպիսի թիմ ստեղծեց, որը կարողացավ հասնել այդ նպատակին:
Կարծում եմ` իմ նոր ակումբի սեփականատերը նույն կերպ կվարվի»,- նշել է Դրոգբան, ով ներկայումս աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է:








































