Վրացական ընդդիմության առաջնորդ միլիադատեր Բիձինա Իվանաշվիլին (“Վրացական երեզանք”) կիրակի օրը Գորիում հավաքել է իր բազմահազարանոց կողմակիցներին, հաղորդում է ВЗГЛЯД թերթը:
Ցուցին եկել են ցուցարարներ նաև հարևան շրջաններից, չնայած որ ինչպես հավաստում է ընդդիմությունը, իշխանությունները վաղեցրել են մրդկանց և նրանց համողել են չմասնակցել ակցիային, որն անցկացվում է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների առնչությամբ:
Ավելի վաղ նման ակցիաներ տեղի էին ունեցել նաև Թբիլիսիում և մյուս քաղաքներում:
Կիրակի օրը Բիձինա Իվանաշվիլուն սատարող ակցիաներ են տեղի ունեցել նաև Կանադայում և Բելգիայում,որին մասնակցել են վրացի ներգաղթյալները, հաղորդել է “9-րդ ալիքը”:
Գորիում ցույցի կազմակերպումը ուղեկցվել է դժվարություններուվ, քանի որ իշխանությունները ընդդիմության առաջոնրդին մեղադրում են նրանում, որ նա 2008 թվականի պատերազմի պատասխանատվությունը դնում է Թբիլիսիի վրա: Սակայն նախօրեին Բիձինա Իվանաշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի պատրեզմի համար մեղադրում է միայն Միխայիլ Սահակաշվիլուն:
“Մեկ մարդու չմտածված գործողությունների արդյունքում 2008 թվականին պատերզմ տեղի ունեցավ”,-հայտարարել է նա “Տրիալետի” հեռուստաընկերությանը, նկատի ունենալով նախագահ Սահակաշվիլուն:









































