Երգչուհի Ռիհաննան, անշուշտ, գիտի, թե ինչպես է պետք զվարճանալ:
Daily News-ը հաղորդում է, որ երգչուհուն հինգշաբթի օրը տեսել են հայրենի Բարբադոսում ընկերների հետ ժամանակ անցկացնելիս:
Լուսանկարներում երևում է, որ 24-ամյա երգչուհին հիանալի ժամանակ է անցկացրել ընկերների հետ և հաճախ ժպտացել: Բայց չնայած նրան, որ լուսանկարներից երևում է, որ Ռիհաննան լավ ժամանակ է անցկացրել, Ռիհանան Բարբադոսում էր ոչ այնքան ուրախ պատճառով:
Նա այնտեղ էր իր տատիկի` Քլարա Բրեյթուեյթի հուղարկավորությանը մասնակցելու համար, ով մահացել էր Նյու Յորքի հիվանդանոցում հուլիսի մեկին:
Ռիհաննան մեկնեց Բարբադոս այն նույն շաբաթվա ընթացքում, երբ Forbes ամսագիրը նրան ճանաչեց որպես 30 տարեկանից երիտասարդ հայտնի մարդկանց շրջանում ամենաշատ վարձատրվող երրորդ աստղը: Երգչուհին 53 միլիոն դոլար էր վաստակել 2011 թվականի մայիսից 2012 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում:














































