«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը հայտնել է, որ դեռևս կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբի հիմնական կազմում:
«Կփորձեմ պահպանել դիրքերս ևս 4 տարիների ընթացքում: Երբ «Չելսի» էի տեղափոխվել, պայքարում էի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Ցանկանում էի որքան հնարավոր է շատ խաղալ, տիտղոսներ նվաճել, բայց երբեք չէի մտածում, որ ակումբում 12 տարի կանցկացնեմ:
«Կգա նաև փոփոխություններ կատարելու ժամանակը: Իսկ ներկայումս ես կարող եմ օգտակար լինել թիմին: Չելսի»-ն կյանքիս կարևոր մասն է. երջանիկ եմ, որ այստեղ եմ»,- 30-ամյա դարպասապահը հայտնել է բրիտանացի լրագրողներին:







































