Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են Adidas ընկերության նկատմամբ հետաքննություն սկսելու մասին: Օլիմպիական խաղերի պաշտոնական մարզահագուստն արտադրող ընկերությունը մեղադրվում է Կամբոջայում աշխատողների շահագործման մեջ:
Աշխատողներն ամսական ստանում են 66 դոլար աշխատավարձ, որը մի փոքր է ավելի օլիմպիական խորհրդանշով մարզաշապիկի գնից:
Կամբոջայի աշխատակիցները The Telegraph թերթին պատմել են, որ կարող են իրենց աշխատավարձը բարձրացնել մինչև 120 դոլար, եթե երկու ժամ ավել աշխատեն, այսինքն՝ 10 անընդմեջ ժամ:
Ինչպես հաղորել են Օլիմպիական խաղերի կազմակերպչական հանձնաժողովից այդ «բանսարկությունների» առնչությամբ հետաքննությունն արդեն սկսված է: Adidas-ի ներկայացուցիչները հերքում են սկանդալային տեղեկությունը և վստահեցնում են, որ Կամբոջայում աշխատողների նվազագույն աշխատավրձը 130 դոլար է, ինչը այդ երկրում նվազագույն աշխատավարձից բավականին բարձր է:











































