Չինաստանում հորդառատ անձրևները չեն դադարում: Երկրի արևմուտքում հեղեղները սողանքներ են առաջացրել:
Գույչժո գավառում զոհվել է 11 մարդ: Տուժել է գրեթե 1 մլն մարդ: Շատ բնակավայրեր առանց լույսի են մնացել, չեն աշխատում հեռախոսները:
Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները՝ ջրհեղեղներն աղետալի վիճակ են ստեղծել նաև Ճապոնիայում, որտեղ արդեն 24 մարդ զոհվել է, իսկ ութը անհետ կորած են համարվում:
Ավելի վաղ Կյուսու կղզու շուրջ 400 հազար բնակիչներ հրանգավորվել էին տարհանվել իրենց բնակավայրերից:










































