Ամենաքիչը տասը մարդ է զոհվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում լքված վթարային շենքի և հարևան բնակելի շենքերի փլուզման հետևանքով: Այս մասին հաղորդել է МЕНА գործակալությունը:
Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում, հույս ունենալով փլատակների տակ ողջ մնացած մարդկանց գտնել, սակայն ավելի ու ավելի քիչ հույս է մնում: Մինչ օրս փրկարարներին հաջողվել է փրկել հինգ տուժածի:
Փլատակների հավաքման աշխատանքներին ներգրավված են նաև զինվորականները:
Վթարը տեղի է ունեցել շաբաթ՝ կեսօրին, երբ չբնակեցված 11 հարկանի շենքը փլուզվել է հարևան երկու բնակելի շենքերի վրա:
Դատախազությունը հետաքննություն է սկսել:










































