Լոնոդոնում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում միմյանց հետ ուժերն էին չափելու առաջին գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյը (25-2-0), և Դերեք Չիսորան (15-3-0):
5-րդ ռաունդում կատարած հուժկու հարվածով Հեյը նոկաուտի ենթարկեց Չիսորային: Մինչ այդ նպատակակետին էին հասել Հեյի հարվածները, որից հետո Դերեքը հայտնվել էր նոկդաունում: