Ըստ սոցհարցումների տվյալների` Հունաստանի քաղաքացիների գրեթե ¾-ը անհրաժեշտ է համարում ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ վարկի մարման համաձայնագրի վերանայումը, որը նախատեսում է հույների համար կոշտ տնտեսական քաղաքականության կիրառում:
Համաձայն MRB ընկերության սոցհարցման տվյալների` չափահաս քաղաքացիների գրեթե 73,9%-ը հույս ունի, որ հունիսին ձևավորված կառավարությունը կպահանջի վերանայել վարկատուի հետ կոշտ քաղաքականության պայմանները, ինչպես և խոստացված էր նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Հարցվածների գրեթե 60%-ը գտնում է, որ վարկատուների կողմից զիջումներն անխուսափելի են:










































