Մեքսիկայում ձերբակալվել է ԱՄՆ-ում ամենափնտրվող հանցագործներից մեկը, որն արդարադատությունից խուսափել է 24 տարի: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը: Տեղի իշխանությունների ներկայացուցիչների հաղորդմամբ` ամերիկացի Վինսենտ Ուոլթերսը, որը մեղադրվում է ԱՄՆ-ում պատանդների սպանության և թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու համար, ձերբակալվել է Մեքսիկայի հարավարևելյան առողջարանային Կանկուն քաղաքում:
Նախնական տվյալներով` Ուոլթերսը Կանկունում է բնակվել Օսկար անվան ներքո և 10 տարի աշխատել է միջազգային օդանավակայանում: Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են Մեխիկո` իրականացնելու համար նրան ԱՄՆ հանձնելու անհրաժեշտ ձևակերպումները:
Ուոլթերսի դեմ Կալիֆոռնիայում քրեական գործ է հարուցվել 1988 թվականին` կանանց սպանությանը և թմրանյութերի ու զենքի մաքսանենգությանը մասնակցելու մեղադրանքներով: Նշենք, որ Ուոլթերսը եղել է ԱՄՆ-ում ամենափնտրվող 15 հանցագործների ցուցակում:










































