Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ իրեն չի համարում «Ոսկե գնդակ»-ի հիմնական ֆավորիտ, բայց համոզված է, որ դարպասապահները նույնպես արժանի են այդ մրցանակին:
«Համոզված եմ, որ «Ոսկե գնդակ»-ը կստանա նա, ով ավելի արժանի է: Լսել եմ, որ ինձ համարում են այդ մրցանակի հիմնական ֆավորիտ: Չգիտեմ` արդյոք դա այդպե՞ս է:
Կարծում եմ` դարպասապահները նույնպես հավասարապես կարող են արժանանալ այդ մրցանակին: Եթե Լև Յաշինն արժանացել է «Ոսկե գնդակ»-ին, ես նույնպես կարող եմ:
Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ապա ներկայիս կազմը լավագույններից է ամբողջ պատմության մեջ: Մենք շատ բարձունքների ենք հասել, այդ պատճառով համարվում ենք ցանկացած մրցաշարի ֆավորիտ»,- Կասիլյասին մեջբերում է AS-ը:









































