Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է «Ինտեր»-ի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններով: Tmw-ի ներկայացմամբ` ֆուտբոլիստին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել նաև գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:
Ավելի վաղ անգլիական ակումբը հետաքրքրվում էր «Լիոն»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ: Սեզարն անցած մրցաշրջանում «Տոտենհեմ»-ի կազմում անցկացրել է 39 խաղ:
Հիշեցնենք, որ ներկայիս տրանսֆերային պատուհանի ընթացքում միլանյան ակումբն իր կազմ է հրավիրել «Ուդինեզե»-ի նախկին դարպասապահ Սամիր Հանդանովիչին, որից հետո Սեզարի տեղը թիմի մեկնարկային կազմում հարցականի տակ է:










































