Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իսպանիայի առաջնություն. Բարսելոնայի հաղթարշավն ընդհատված է

Հանգստյան օրերին կայացան Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումները: Ամենաանակնկալ արդյունքը գրանցվեց «Սպորտինգ»-»Բարսելոնա» խաղում. Խիխոնցիներին հաջողվեց ընդհատել կատալոնական ակումբի ռեկորդային հաղթանակների սերիան:

«Սպորտինգ»-ի ֆուտբոլիստներն արդեն խաղասկզբից ցույց տվեցին, որ չեն պատրաստվում խաղը նվիրել անվանի մրցակցին: Նրանք պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար և ժամանակ առ ժամանակ պրեսինգի էին դիմում անգամ մրցակցի կիսադաշտում: «Բարսելոնա»-ն, որ հանդես էր գալիս առանց մի քանի առաջատար ֆուտբոլիստների, սովորության համաձայն աշխատում էր շատ գնդակ պահել և արագության ու վարպետության շնորհիվ առավելություն ստանալ:

16-րդ րոպեին տանտերերի հակագրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով. Դավիդ Բարալը վարպետորեն շրջանցեց մի քանի պաշտպանի և գերազանց հարվածով բացեց խաղի հաշիվը: Գվարդիոլայի սաները, կարծես չհավատալով կատարվածին, երկար ժամանակ ուշքի չէին գալիս, և միայն երկրորդ խաղակեսում նրանք վերջնականապես կարողացան հանդիպման ղեկը վերցնել իրենց ձեռքը:

Չնայած ամբողջ երկրորդ խաղակեսն անցավ կատալոնական ակումբի բացահայտ առավելությամբ, բայց նրանց բազմաթիվ հարվածները կամ շեղ էին ստացվում կամ ետ էին մղվում Կուելյարի կողմից: Միայն 80-րդ րոպեին Դավիդ Վիլյաին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Իսպանացի ռմբարկուն նկատեց, որ դարպասապահը մի փոքր առաջ է եկել և գնդակը նրա գլխի վրայով վարպետորեն նետեց դարպասը:

Հանդիպման մնացած հատվածն անցավ նույն սցենարով և նոր գոլեր չգրանցվեցին` «Սպորտինգ»-»Բարսելոնա»` 1:1:

Մադրիդի «Ռեալ»-ը չկորցրեց իր հնարավորությունը և մեծ դժվարությամբ հաղթելով «Էսպանյոլ»-ին միավորների տարբերությունը «Բարսելոնա»-ից կրճատեց 5-ի: Հանդիպման երկրորդ րոպեից Մոուրինյոյի սաները մնացին 10 հոգով:

Իկեր Կասիլիասը` փորձելով կանխել Կալեխոնի առաջխաղացումը դուրս եկավ տուգանային հրապարակի սահմաններից և կանոնները խախտեց կանոններն ու արդարացիորեն հեռացվեց խաղադաշտից: Ինչպես պարզվեց, սա «Ռեալ»-ի պատմության ամենաարագ կարմիր քարտն էր:

Այնուամենայնիվ, «արքայական» ակումբին հաջողվեց թեկուզ 10 հոգով, բայց հավասար պայքար մղել մրցակցի հետ: Իսկ 24-րդ րոպեին Մարսելոյի խփած միակ գոլը հաղթանակ բերեց մադրիդցիներին:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Ատլետիկո Մադրիդ»-«Վալենսիա»` 1:2, «Ռասինգ»-«Սևիլիա»` 3:2, «Հերկուլես»-«Սարագոսա»` 2:1, «Լևանտե»-«Ալմերիա»` 1:0, «Մալագա»- «Խետաֆե»` 2:2, «Ռեալ Սոսյեդադ»-«Օսասունա»` 1:0, «Դեպորտիվո»-«Վիլյառեալ»` 1:0:

Իսկ «Մալյորկա»-«Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը կկայանա այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում