Թուրքիայի արևելքում այսօր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդել է Reuters-ը` վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրին, պայթուցիկ սարքավորումն աշխատել է ոստիկանական մեքենայի մոտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 մարդ:
Աղբյուրը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վան նահանգում` ուսումնական հրաձգարանի մոտ:
Տեղի իշխանությունների կարծիքով` պայթյունի պատասխանատուն Քրդական աշխատավոր կուսակցության գրոհայիններն են:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ վիրավորներց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:









































